Հ.Գ. Չզարմանաք, որ հրապարակումս սկսում եմ Հ.Գ.-ով: Զարգացումներն են պարտադրում: Ընթերցողին առաջարկվող վերլուծությունը պատրաստ էր, երբ Ադրբեջանը սկսեց հարձակումը: Ինչն այս իշխանությունների համար, թերևս, անակնկալ չէր: Ինչու՞: Կարդացեք` ստորև:
Թավշյա հեղափոխոuթյունը ոչ թե խժռում, այլ ահավոր տեմպերով հոշոտում է իր զավակներին:
Զուտ փիլիսոփայության տեսանկյունից փոքրիկ էքսկուրս. Բուդդան Արջունային ասաց` սպանի՛ր առջևդ կանգնած մարդկանց: Արջունան հակադարձեց՝ բայց չէ՞ որ նրանք իմ հարազատներն են: «Նրանք վաղուց մահացած են»,- արձանագրեց Բուդդան: Ասել է` նրանց մեջ կյանք չկա… վաղուց:
Հայկական արմագեդոնյան «հոգևոր» առանձնահատկությունն այն է, որ Նիկոլ-տեսակի ողնաշարի պոչում քնած օձը վեր է բարձրանում… ու աներկբա դեմարշ է սկսել առաջին հերթին իր տեսակի, պահարանում եղած բոլոր սորոսյան ու անսորոս «կմախքների», ողջ թիմի նկատմամբ` չխնայելով ոչինչ ու ոչ մեկին:
Գործընթացն սպասելի էր հեղափոխության հաջորդ իսկ օրվանից. երիտասարդության, «հասունացման», «աշխատանքային» ոլորանները, որոնցով անցել էր օրվա հերոսը, այլ բանի սպասելիք չէին թողնում, սակայն քաոսացումն ահավոր առասպելական, եթե չասենք` տիեզերական ստացվեց, ու «փոքր ածու, նսեմ ապրուստ» ունեցող երկիրը փլուզման եզրին է կանգնել:
Քաջություն ունենանք ու պնդենք՝ առաջինը քրիստոնեություն ընդունած էթնոսի համար, որքան էլ պարադոքսալ, սա նույնպես օրինաչափ է. «Թե հող էինք` հող կդառնանք, թե լույս էինք, կճառագենք»:
Ճառագման ու հողանցման հայոց էպոպեան է վիճարկվում այս պահին, ու թե Տեսակը կարողացավ այս փորձությունից էլ դուրս թռչել, կունենանք ԶՏՄԱՆ-ԶԱՏՄԱՆ-ՖԻԼՏՐԱՑՄԱՆ լրջագույն գործընթաց, ինչը նոր դուռ ու հնարավորություն կդառնա ազգի համար:
Բայց դեռ ցավոտ, ինքն իրեն հոշոտելու թավիշիստների սկսած գործընթացի մասին. ապահարզանի քարտեզն անչափ ընդգրկուն է: Այն առավել տարածականություն կստանա առաջիկայում. Այլ պատգամավորներ ևս մանդատները վայր կդնեն: Դատարանում «Ռեստարտի»՝ իշխանությունների հասցեին սկսած հայհոյանքը կշարունակվի, քաղհասարակությունն ու հատկապես «կարկառուններից» Դանիել Իոննիսյանի հարցապնդումները` ուղղված նիկոլենց` «իյա, իրո՞ք, բա մենք դրա համար էի՞նք հավաքվել հեղափոխության ժամանակ», կհամարվի ոչ թե «նախկինների», այլ նորերի մանիֆեստ, «Ծռերը» բռնությունը նոր նիշի կհասցնեն` նոր ռանդևուով` գուցե արդեն Ղարաբաղից… ու այդպե՜ս շարունակ:
Սա ներքաղաքականի «հոշոտման» մասով, ուր նիկոլյան էպոպեան ապրում է իր վերջին մաշվածքը: Մաղթենք «մաշվածքի» քաղաքակիրթ-քաղաքական և ոչ քաղաքացիական ավարտ, քանզի գլոբալ խաղն աշխարհում, սորոսահպատակների ձեռով, ապացուցել է, որ շատ ավելի քաղաքացիականի պրակտիկան է հաղթում:
Վերջի համար էլ լինենք անկեղծ ու արձանագրենք, որ խաղի սկզբնա-միջնամասի, այն է` մինիմում ծրագիրը Նիկոլն իրացրեց «նա բիս». քայքայեց, ոչնչացրեց այն, ինչ կոչվում էր Հայաստան, հայեցի ՏԵՍԱԿ. Նրան ասվել էր` թույլատրելի է լինել խեղկատակ, ստրուկ, գետնաքարշ, քծնող, խելագար, անամոթ, ստոր, բայց պահպանել գերնպատակը` ամեն օր մի քանի միլիմետր քանդել ու քանդել` պաշարել հայոց տունն ու երկիրը:
Արվեց փայլուն:
Խաղը մոտենում է վերջին արարին: Հանգույցն ու ավարտը Ղարաբաղն է, քարտեզագրումը` «խրամատների» լյուստրացիան:
Շատ կարճ ներկայացնենք Ղարաբաղյան խնդրի այսօրվա պարադիգմը. Զոհրապ Մնացականյանը մեկնում է ԱՄՆ: Այցից առաջ ԵԱՀԿ ՄԽ-ն հայտարարում է` սուբստանտիվ բանակցությունների ժամն է հասունացել:
Ալիևը «վերելակային» բացահայտումներ է անում (չբացառենք, որ Ալիևն ու Նիկոլը անգամ այս պայմաններում շարունակում են միմյանց հետ «պասերով» խաղալ, որպեսզի այս անգամ ևս «պլստան», ժամանակ շահեն, մնան իշխանության):
Կհաջողե՞ն… Ждем-с!..
Զոհրապը գնում է ԱՄՆ սուբստանցի հետևից` իր հետևում էլ Ղարաբաղում ու Հայաստանում թողնելով մոտեցումը` Մադրիդյան սկզբունքներ այլևս չկան, կա դատարկ բանակցային սեղան: Սեղանի տակից էլ, ի դեպ, երևում է Սամվել Բաբայանի ձեռքը, որում ինչ-որ փաստաթուղթ կա (ըստ «ծռեր-մռերի»)` փաստաթուղթը նախկիններն են «թողել»` ապրիլյանից հետո, ի դեմս Խաչատուրովի կնքած-չկնքած պայմանագրի` ազիկների հետ, որում «արձանագրված» է, որ Հայաստանը պատրաստ է Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման` տարածքների վերադարձմամբ` խաղաղասիրական համաձայնության` նոր սահմանների ինժեներիայով:
Իյա, իրո՞ք:
Հեքիաթները «գեղեցիկ» են նրանով, որ երևակայության սահմանափակումներ չունեն: ՈՒ թե արկածախնդիր, իր իշխանությունը հյուսիսից-հարավ լանդշաֆտով ընդարձակող Արցախի ԱԽՔ-ի (բայց ինչու՞ են էս ԱԽՔ-երը էսքան ա՛խք) հերթական հեքիաթին ավելացնենք Ալիևի վերջին հարցազրույցը. այն է` Դուշանբեի վերելակում Նիկոլն անձամբ իրեն խնդրել է չկրակել, օգնել «նախկինների»` հայաստանյան ընդդիմության, հախից գալ, ու ինքը խաղաղասիրական փաստաթուղթը կստորագրի Ալիևի հետ… ստացվում է «դաբլ» Գյուլնազ տատ:
…Իսկ հիշու՞մ եք՝ Վիտալի Բալասանյանը ժամանակներ առաջ պնդում էր, որ Ալիևն է վերելակում փաստաթղթեր տվել Նիկոլին… գեներալը պահանջում էր ներկայացնել, թե ինչ փաստաթղթեր են դրանք և որտեղ են:
Փաստորեն, դրանք Սամվել Բաբայանի` Իժոյի մոտ են (Նիկոլն է տվել, ինչու՞), ու քանի դեռ ինքը` Սամվել Բաբայանը, չի ժխտել այդ փաստը, մտորենք այդ մասին:
Ի դեպ, այս խառը պատմությունը միայն առաջին հայացքից է խառը և հեքիաթային թվում. իրականում այն լուրջ ինստրուկտաժավորված պլան է, ճանապարհային քարտեզ` Ղարաբաղյան հարցում, Նիկոլի քաղաքական «հայրերից» հանձնարարված, որ պետք է իրականացնեն այս իշխանությունները` ամեն գնով:
Հարցն այլ է՝ ո՞վ է պրոբլեմի լուծման խնդրում քավոր կանգնելու. Ռուսաստա՞նը, թե՞ ԱՄՆ-ը... բոլորը ոտքի վրա են, մանևրում են:
Բոլոր դեպքերում` խաղադրույքները դրված են.
ա) ու մենք դեռ կհասկանանք, թե ԱԺ քննիչ հնձնաժողովը ինչպես է համադրելու Սամվել Բաբայանի «հեքիաթը»` Յուրի Խաչատուրովի «կնքած» բանավոր պայմանագրի հետ: Հանուն` ու՞մ:
բ) Ամենհետաքրքիրն այս ամենում, սակայն, այն է, որ այսօր ոչ մեկը չի հիշում, որ նիկոլյան իշխանությունների պաշտոնավարման հենց առաջին օրերին տեղի ունեցավ Ղարաբաղի հարցում դավադիր առաջադրանքի պրեզենտացիան` բուն պրոեկտի բացահայտումը Հովհաննես Իգիթյանի թեթև ձեռքով։ Նա «անզգուշություն» ունեցավ մատնելու նոր Հայաստանի Ղարաբաղյան տեսլականը, արձանագրելով.
-Ղարաբաղի հարցում առաջիկայում կնքվելու է նոր պայմանագիր` 94-ի կնքված հրադադարի հանգույն, սակայն առանց Արցախի մասնակցության:
Разве?
Չէ՛, չհարցրեց Իգիթյանին` ՀՀ-ում Ռուսիո դեսպանը, ինչպես օրերս հարցրեց Ալենին:
Քանզի բոլորով համերաշխ հասկացել էին, որ Իգիթյանը խիստ մտածված է «слив» արել: Ինչու՞... И ежу понятно!
Ինչն էլ չներվեց նրան:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ